Թվում էր, թե Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը սեպտեմբերին վերջակետ էին դրել իրենց հարաբերություններին, բայց հիմա երգչուհուն ու դերասանին նորից միասին են նկատում:
Us Weekly-ի թղթակիցները տեղեկացել են Լիամի և Մայլիի «գաղտնի ժամադրության» մասին, իսկ շփվելով աստղերի ծանոթների հետ՝ պարզել են, որ նախկին սիրահարները շարունակում են հաղորդագրություններով շփվել:
Ավելին, ըստ լուրերի, Սայրուսից բաժանվելուց հետո Լիամը սիրավեպ էր սկսել մեքսիկացի գեղեցկուհի Էիսա Գոնսալեսի հետ, իսկ հիմա խնդրում է իր նախկին սիրեցյալին վերադառնալ իր մոտ: Դերասանի մերձավորները պնդում են, որ նա դեռ սիրում է Մայլիին:








































