Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին «դատական հետապնդմամբ» է սպառնմացել՝ ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու և հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունների։
Մայիսի 21-ին Պոմպեոն ելույթ Է ունեցել ծրագրային ճառով՝ շարադրելով Իրանի նկատմամբ 12 պահանջներից բաղկացած ցուցակ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնություններից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալուց հետո:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում Է որպես ակնհայտ միջամտություն Իրանի ներքին գործերին եւ անօրինական սպառնալիք ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, և իրեն դատական հետապնդման իրավունք Է վերապահում»,- ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «ԱՄՆ-ի կառավարությունը պատասխանատվություն կկրի իրանցի ժողովրդի դեմ ցանկացած բռնաճնշումների, ապօրինի եւ բռնի գործողությունների համար»:
Պոմպեոն իր ճառում, բացի միջուկային զենքի չտարածման պահանջներից, Իրանից պահանջել Է տարածաշրջանում ամբողջ քաղաքականության փոփոխում: Մասնավորապես, ԱՄՆ-ը պնդում Է, որ Իրանը ԱԷՄԳ-ին տրամադրի իր օբյեկտներ մուտք գործելու աննախադեպ թույլտվություն, դադարեցնի բալիստիկ հրթիռների մշակումը և վերջ դնի Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին, ներառյալ «Հըզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին օժանդակելուն:








































