ԱՄՆ-ում ռուս դիվանագետները դարձել են 1,5 մլն դոլարի խարդախության գործի մասնակիցներ: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ ավելի քան 36 դիվանագետներ, ինչպես նաև նրանց կանայք, կասկածվում են աղքատների համար առողջապահության Medicaid պետական ծրագրի իրականացման ընթացքում խարդախությունների մեջ ներքաշված լինելու համար:
Ենթադրվում է, որ նրանք, չունենալով այդ իրավունքները, թոշակներ են ստացել երեխաների ծնվելու, խնամքի, ինչպես նաև բժշկական արտոնությունների համար:
Գործի մանրամասները հայտնի կդառնան մամլո ասուլիսի ժամանակ:









































