Նախօրեին հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին դարձել է 38 տարեկան: Showbiz.com.ua-ն այս կապակցությամբ ներկայացրել է հետաքրքիր փաստեր դերասանուհու մասին:
Դերասանուհու ամբողջական անունն է` Անջելինա Ջոլի Վոյթ:
Լարի Քրոֆթի դերում նա բոլոր հնարքները կատարել է առանց կասկադյորի, իսկ 2000 թ. People ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանցից մեկը:
Ջոլիի որովայնին լատիներեն դաջվածք կա` Quod me nutrit me destruit (Այն, ինչ ինձ սնում է, նաև քայքայում է):
Դերասանուհու սիրելի մուլտհերոսը Դամբո փիղն է:
Նա դարձել է երրորդ դերասանուհին Ջուլիա Ռոբերթսից և Քեմերոն Դիասից հետո, ով մեկ ֆիլմի («Միստր և միսիս Սմիթ») համար ստացել է ավելի քան 20 միլիոն դոլար:
Անջելինան առանձնակի հետաքրքրություն է տածում «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հանդեպ այն պատճառով, որ իր որդին ցանկանում է խաղալ այդ թիմում:
Դերասանուհին ինքնաթիռի կառավարման լիցենզիա ունի, բացի այդ՝ նա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է:
2004թ. Կամբոջայի վարչապետը դերասանին շնորհել է երկրի պատվավոր քաղաքացու կոչում նրա հումանիտար աշխատանքի համար, իսկ 2005 թ. Ջոլին ստացել է այդ երկրի պաշտոնական քաղաքացիություն :
16 տարեկան Ջոլիի կնքահայրը` Մաքսիմիլիան Շելը, նրա ծննդյան օրը տիկնիկ է նվիրել:
Եղել է ժամանակ, երբ դերասանուհին տանն օձ է պահել, այդ պատճառով նա ոչ մի խնդիր չի ունեցել «Ալեքսանդր» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
1997 թ. Ջոլին նկարահանվել է The Rolling Stones-ի Anybody Seen My Baby? երգի հիման վրա տեսահոլովակում:
Ջոլին վեց երեխա ունի Բրեդ Փիթի հետ ամուսնությունից: Նրանց բոլոր երեխաները երկու ազգանուն ունեն` Ջոլի-Փիթ:











































