Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակից Գագիկ Հովհաննիսյանի կողմից Ռուբեն Եսայանին բռնարարքի ենթարկելու փաստի առթիվ:
Հովհաննիսյանը ջրագնդակի հայկական դաշնության և ՀԱՕԿ-ի կողմից կազմակերպված ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ լինելով «Տիտան» թիմի ներկայացուցիչը՝ հարվածել էր խաղի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ռուբեն Եսայանին: Ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ «Տիտան» թիմը մարզչի և ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել էր մրցումներից:
ՀՀ նախագահը չի իմանում, թե իր աշխատակցի դեմ քրեական գործ կա հարուցված, ավելին, վերջին պաշտոնական՝ ՌԴ նախագահ Պուտինի այցի ժամանակ, բողոքաբերները զարմացել էին, որ նա դիմավորողների մեջ էր:
Մանրամասները՝ aravot.am-ում








































