Նախարարություններում կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքեր եղել են, այդպիսի ընթացք կա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանք կուղարկվեն իրավապահ մարմիններին, նաև ոստիկանությունում կան այդպիսի գործեր։ Մենք չպետք է որևէ մեկի անմեղութան կանխավարկածը խախտեք, և ամեն ինչ պետք է ընթանա օրենքին խստագույնս համապատասխան», – ասաց Փաշինյանը։









































