Thursday, 16 07 2026
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

Դեկտեմբերի 4-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն:

Դեկտեմբերի 5-ին Դելիում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին:

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը Հնդկաստան կնպաստի մեր երկու երկրների ու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության ամրապնդմանը», -ասել է Հնդկաստանի նախագահը:

Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները և համոզմունք հայտնել, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին նախատեսվող պաշտոնական այցը Հնդկաստան նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի քաղաքական և տնտեսական հարաբերություններին:

Նա գոհունակությամբ նշել է, որ միջխորհրդարանական կապերը դինամիկ զարգանում են և կարևոր համարել համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները և գոհունակությամբ փաստել, որ հայ-հնդկական հարաբերությունները զարգացման նոր փուլ են ապրում համագործակցության տարբեր բնագավառներում:

Նա կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը և խորացումը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսության, գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված մոտեցման համար և նշել է, որ Հայաստանը, իր հերթին, վերահաստատում է իր անփոփոխ դիրքորոշումը Քաշմիրի խնդրի վերաբերյալ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2015 թվականին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն է և հույս հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանը կանդրադառնա այդ կարևոր տարելիցին: Պարոն Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքին Հնդկաստանի հասարակական կյանքում ներգրավվելու, վերջինիս նկատմամբ մշտապես ցուցաբերվող պետական հոգածության համար, ինչի շնորհիվ համայնքը պահպանել է իր ազգային ինքնությունն ու մշակութային առանձնահատկությունները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում