Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճեցել են 6 մեդալ:
Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արսեն Ղազարյանը արժանացեկ է բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում:
Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52կգ, Գյումրի), Մխիթար Մխիթարյանը (57 կգ, Սպիտակ), Վաչիկ Վարդանյանը (68կգ, Եղվարդ), Դավիթ Պետրոսյանը (82կգ, Արցախ) նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ: