Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն, ինչպես երևում է, պատրաստ են դարի հարսանիքը կազմակերպել: Որպես արարողության անցկացման վայր՝ նրանք դիտարկում են Փարիզի մոտակայքում գտնվող Վերսալյան պալատը:
Ըստ աղբյուրների՝ 36-ամյա Քանյեն ցանկանում է իր առաջին հարսանիքը մեծ շուքով տոնել, այդ պատճառով բացարձակապես չի անհանգստանում բյուջեի համար:
Ինչպես երևում է, Քանյեն ապրում է «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով: Հարկ է միայն հիշել, թե ինչպես նա Քիմին առաջարկություն արեց: Դրա համար նա վարձակալել էր Սան Ֆրանցիսկոյի AT&T այգին և 50 մարդու էր աշխատանքի վերցրել:









































