Երեկ, մայիսի 20-ին, Լոս-Անջելեսում տեղի է ունեցել Billboard Music Awards հեղինակավոր երաժշտական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառման կարմիր գորգի վրա փայլել են հայտնի երգիչներն ու դերասանները: Նրանց թվում է եղել նաև հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը:

Հանրությանը ներկայանալու համար Ջեյ Լոն շլացուցիչ կաշվե հագուստ էր ընտրել՝ Roberto Cavalli-ի գարնանային հավաքածուից: Իր կերպարը նա լրացրել էր կաշվե բոտֆորտներով: Աքսեսուարներից Ջենիֆերն ընտրել էր հագուստի երանգներին համապատասխան կլատչ, ինչպես նաև մի քանի մատանի և երկար, թանկարժեք քարերով օղեր:











































