Լոնդոնյան դիզայներ Քերոլին Արթուրի կարծիքով՝ Սասեքսի դքսուհու՝ Givenchy բրենդի զգեստը չափազանց տաք էր այդ շոգ օրվա համար: Այս մասին գրում է Independent պարբերականը:
«Օրը շատ շոգ էր, իսկ զգեստը՝ չափազանց տաք»,- նշել է մասնագետը՝ հարսնացուի տարօրինակ ընտրության կապակցությամբ:

Սակայն պարզվել է, որ Մեգանը պատահաբար չի տվել նախընտրությունը Givenchy-ին: Զգեստի հեղինակը ֆեմինիստուհի և սեռերի հավասարության մոլի պաշտպան, դիզայներ Քլեր Վայթ Քելլերն է եղել:
Իր ընտրությունն անելով այս զգեստի օգտին՝ Հարիի ընտրյալը որոշել է իր հարգանքն արտահայտել կին դիզայներների նկատմամբ:

Հայտնի է նաև, որ մասնագետները Մեգանի զգեստը 135 հազար դոլար են գնահատել:










































