Իսլամական հեղափոխության առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին կասկած է հայտնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին եվրոպական երկրների հակվածության վերաբերյալ։ «Եվրամիության որոշ անդամներ ասում են, որ իրենք կողմնակից են ԳՀՀԾ–ին, սակայն մյուսները հայտարարում են, որ չեն պատրաստվում դեմ գնալ ԱՄՆ–ին և երաշխիքներ տալ»,– ասել է նա։ «Հայտարարություններում հակասությունները կասկածներ են առաջացնում, հուսով եմ, որ մեր ներկայացուցիչները կկարողանան անհրաժեշտ երաշխիքներ ստանալ».– ընդգծել է Ալի Ակբար Վելայաթին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային գործարքն անարդար է անվանեց, և մայիսի 8-ին Վաշինգտոնը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին։










































