Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա, չնայած Բալկաններում նրա վրա նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ տեղեկությանը։
Էրդողանը Hurriyet-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ տեղեկությունը ստացել է ազգային հետախուզական կազմակերպությունից։ «Նման սպառնալիքները մեզ ճանապարհից չեն շեղի»,– ասել է նա։
Էրդողանը նշել է, որ հազարավոր մարդիկ են եկել Բոսնիա և Հերցեգովինա, որպեսզի շփվեն իր հետ և այցը հետաձգելն իր կողմից սխալ կլիներ։
Ավելի վաղ TRT Haber հեռուստաալիքը հաղորդել էր, որ թուրք քաղաքացիների մի խումբ մահափորձ է նախապատրաստում Էրդողանի վրա՝ Բալկաններ նրա կատարելիք այցի ժամանակ։ Տվյալ տեղեկատվությունը Անկարային հաղորդել էր Մակեդոնիայի հետախուզությունը։





































