Բրիտանացի ամենահայտնի ամուրիներից մեկը՝ Հյու Գրանտն ամեն դեպքում որոշել է կյանքում գլոբալ փոփոխություններ անել։ Դերասանն ու իր սիրելին՝ Աննա Էբերշտեյնը, ամուսնության դիմում են ներկայացրել և արդեն ամսվա վերջին պաշտոնապես ամուսիններ կդառնան։
Այս լուրը Հյուի շրջապատի համար իսկական անակնկալ է եղել. նրանցից ոչ մեկը չէր հավատում, որ այս օրը կարող է գալ։ Նախքան Աննայի հետ հանդիպումը, ով Հյուին երեք երեխա է պարգևել, նա աչքի է ընկել իր փոփոխամտությամբ։ Ամենից հայտնին նրա 13 տարի տևած սիրավեպն է դերասանուհի և մոդել Լիզ Հերլիի հետ։ Նրանք խաղաղ բաժանվել են 2000 թվականին և լավ ընկերներ են մնացել։

2001 թվականին Գրանտը առաջին անգամ հայր է դարձել. չինացի դերասանուհի Տինգլան Հոնգը նրան դուստր է պարգևել՝ Տաբիտային, իսկ հետո որդի՝ Ֆելիքսին։ Ինչպես խոստովանել է Հյուն՝ հայրությունը նրա ծրագրերում չի եղել։ Սակայն իր երեխաներից նա չի հրաժարվել։ Այդ ընթացքում նա բազմաթիվ սիրավեպեր է ունեցել։
![]()
Սակայն շվեդ հեռուստապրոդյուսեր Աննա Էբերշտայնի հետ հանդիպումից հետո Գրանտը կարծես թե հանգստացել է։ Իսկ Աննայի հետ երրորդ համատեղ երեխայի նոր հայրությունը վերափոխել է դերասանին։
Նախորդ շաբաթ նա հինգ երեխաների հայր է դարձել։ Նա հրաշալի հայր է։ Երեխաները նրան շատ դժբախտ մարդուց չափավոր դժբախտի են վերածել, կատակել է Էլիզաբեթ Հարլին՝ Watch What Happens Live հեռուստահաղորդման եթերում։










































