TickPick ընկերությունը հրապարակել է ամերիկացիների երաժշտական ճաշակի և քաղաքական հայացքների միջև կապի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները: Հարցմանը մասնակցել է 1,2 հազար մարդ՝ գրում է kommersant.ru-ն:

Հարցվածների շրջանում ամենատարածվածը, պարզվում է, փոփ և դասական ռոք ժանրերի երաժշտություններն են:

Թրամփի քաղաքականության աջակիցների շրջանում գերակշռում են քանթրի ոճի սիրահարները՝ 38%, երկրորդ տեղում բլյուզն է՝ 28% և մեթալը՝ 28%: ԱՄՆ ներկա նախագահի քաղաքականության հակառակորդների շրջանում 66%-ը դասական ռոքի սիրահարներ են, մնացածը՝ բլյուզի և այլընտրանքային երաժշտության:








































