Ֆրանսիացի գիտնականները պարզել են նացիստական Գերմանիայի առաջնորդի մահվան հստակ տարեթիվը՝ գրում է Phys.org-ը:
Գիտնականները 1946թ. ի վեր ֆյուրերի ատամների մնացորդների առաջին հետազոտությունն են անցկացրել և պարզել, որ նա մահացել է 1945թ. ապրիլի 30-ին: Փորձագիտությունը պարզել է, որ 2017թ. Ռուսաստանի կողմից տրամադրված փորձանմուշները իրական են:

«Մենք կարող ենք հերքել Հիտլերի փախուստի մասին բոլոր տեսությունները: Նա ստորջրյա նավով չի փախել Արգենտինա, նա Անտարկտիդայի գաղտնի բազայում չի գտնվում կամ էլ Լուսնի հակառակ երեսին»,- ասել է գիտնականներից մեկը:









































