ԱՄՆ զինված ուժերի Տեխասյան բրիգադի զրահատեխնիկան բեռնաթափվում է Անտվերպեն նավահանգստում, հետագայում Atlantic Resolve գործողության շրջանակներում Արևելյան Եվրոպա տեղափոխվելու համար: Այս մասին Twitter- ում տեղեկացնում է Բելգիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ գործողությունների նպատակը ՆԱՏՕ-ի բլոկի մաս հանդիսացող Արևելյան Եվրոպայի երկրներում խաղաղություն և կայունություն հաստատելն է:
Ինչպես նշել է Բելգիայում ԱՄՆ դեսպանատունը, նավահանգստում մեկնումի են սպասում 85 տանկեր և 3300 ամերիկացի զինվորներ:
Բելգիական լրատվամիջոցները նշել են, որ ուժերի փոխադրման վերջնական կայանը Լեհաստանն է:









































