Ռուսական ռուբլը արագընթաց անկում է ապրում Մոսկվայի ֆոնդային բորսայում: Դա պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոր կառավարության կազմի հաստատումով: Այդ մասին գրում է finanz.ru-ն:
Ուրբաթ օրվա սկզբին ռուբլու փոխարժեքը գրանցվել է 61,94, իսկ օրվա կեսին 1 դոլարի արժեքը բարձրացել է մինչև 62,7 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը ավելացել է 27 կոպեկով՝ հասնելով մինչև 73,6725 ռուբլու:

9 փոխվարչապետներից 4-ին, և 22 նախարարներից 13-ին թույլ տալով, որ շարունակեն պաշտոնավարել, Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը այնպես են վերադասավորել պորտֆելները, ասես կառավարությունում աշխատելու համար առանձին վերցրած որևէ ոլորտում հստակ իրավասություններ չեն պահանջվում:










































