Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի տապալման դեպքում Իրանը կարող է ուրանի հարստացումը հասցնել 20 տոկոսի։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
«Մենք ընտրության մեծ հնարավորություն ունենք։ մենք կարող ենք վերականգնել ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս»,-հայտարարել է Սալեհին։

Սալեհին նաև հստակեցրել է, որ Թեհրանը կհետեևի գործարքի պայմաններին, եթե բոլոր կողմերը դրան հակված լինեն։
«Մենք կսպասենք մի քանի շաբաթ՝ տեսնելու համար, թե հետագայում ինչ տեղի կունենա»,-հստակեցրել է կազմակերպության ղեկավարը։









































