Մարդիկ, որոնք փորձել են ինքնասպան լինել երիտասարդ տարիքում, հետագայում ավելի հաճախ են ունենում առողջական, հոգեբանական ու ֆինանսական խնդիրներ՝ պարզել են ամերիկացի գիտնականները:
Հետազոտությանը, որը հրապարակված է JAMA Psychiatry ամսագրում, մասնակցել են ավելի քան 1000 նորզելանդացի տղամարդ ու կին՝ հայտնում է RIA Novosti-ն:
Դյուկի ու Հյուսիսային Կարոլինայի համալսարանների գիտնականների թիմը, որն աշխատել է Դանեդին քաղաքում, պարզել է, որ 30 տարուց հետո ինքնասպանության փորձ կատարած անձանց մոտ կրկնակի շատ են հանդիպում նյութափոխանակության խանգարման դեպքեր, զգալի բարձր է օրգանիզմում բորբոքային պրոցեսների առաջացման հավանականությունը, մեծ է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Ինքնասպանության փորձ կատարածները հաճախ են հայտնվում հոգեբուժարաններում՝ հոգեկան խնդիրների պատճառով, և ունենում են միայնակության ու կյանքից անբավարարվածության զգացում:









































