Վերաքննիչ դատարանն այսօր կքննի «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանի բողոքն` ընդդեմ իր պաշտպանյալին երկու ամիս ժամկետով կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է Արթուր Գրիգորյանը, ինքը դիմելու է նախաքննական մարմնին՝ նախաքննության որոշ տվյալներ հրապարակելու թույլտվություն ստանալու խնդրանքով՝ առավել ևս, որ պարբերաբար նախաքննական տվյալներ հրապարակվում են:
Միայն հիմնվելով նախաքննության տվյալների վրա՝ ինքը կարող է արդյունավետ իրականացնել Մ.Մարտիրոսյանի պաշտպանությունը և հանրությանը ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը:
Պաշտպանը, ամենայն հավանականությամբ, նաև մամուլի ասուլիս կհրավիրի:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































