«Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովին արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ կառավարությունը առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին:
«Մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթներ», – ասաց Զեյնալյանը։
Նա նշեց, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու համար։