ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանության վրա պետք է ծախսեն ՀՆԱ 4 տոկոսը, այլ ոչ թե 2։
«Պետք է ավելի շատ աշխատանքներ տանել, իսկ մենք դեռ սպասում ենք, թե երբ 20 երկրներ պաշտպանական ծախսերը կհասցնեն ՀՆԱ 2 տոկոսի։ Բայց 2 տոկոսը շատ քիչ է, պետք է լինի 4 տոկոս»,-ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը։
Իր հերթին, Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ հարցում «առաջատար» լինելու համար։ ՆԱՏՕ-ի բյուջեի մեծ մասն ապահովում է ԱՄՆ-ն։ Թրամփը բազմիցս քննադատել է դաշինքը և պահանջել, որ դաշնակիցներն ավելի շատ վճարեն իրենց անվտանգության համար։











































