Գործողուման մեկնելիս Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակը իր օգնականին՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին թողել է արդեն ստորագրած ձևաթղթեր՝ քաղաքապետի կարգադրությունների համար։
Այս մասին «Սոբչակի գործը» փաստագրական ֆիլմում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի մայրը և Անատոլի Սոբչակի կինը՝ Լյուդմիլա Նարուսովան։
Նա նշել է, որ Սոբչակը հաճախ էր գործուղման մեկնում։
Նարուսովայի խոսքով՝ ձևաթղթերը Պուտինը կարող էր օգտագործել քաղաքում արտակարգ դրության դեպքում։
«Սոբչակի գործը» ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Անատոլի Սոբչակը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ է եղել 1991-ի հունիսի 12-ից մինչև 1996-ի հունիսի 16-ը։











































