Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուղեցույց է հրապարակել կաթոլիկ միանձնուհիների համար, թե ինչպես «սթափ և խելամիտ» օգտվել սոցիալական ցանցերից, հաղորդում է BBC-ն։
«Աղոթող սիրտ» խորագրով փաստաթուղթը (Cor Orans), կոչված է մասնավորեցնելու և պարզաբանելու միանձնուհիների կյանքի որոշ կանոններ, որոնք պաշտոնապես հաստատվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից 2016-ին:
Հրահանգների նպատակն է հնարավորություն տալ միանձնուհիներին լուռ մտածել աստվածայինի մասին:
Փաստաթղթում առկա է «սոցիալական հաղորդակցություն» ձևակերպումը, հստակ հարթակներ նշված չեն, սակայն կաթոլիկ թերթը մասնավորեցնում է, որ խոսքը Facebook, Twitter և այլ սոցիալական ցանցերի մասին է:
Հրահանգներում նշվում է, որ հարկավոր է զգուշորեն մոտենալ «տեղեկատվության ծավալներին և հաղորդակցության տեսակներին»:









































