Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետները հայտնաբերել են Տիեզերքում մինչ այժմ տեսանելի ամենաարագ աճող սև խոռոչը: Գիտնականներն այն անվանում են մեծ ախրժակով հրեշ, որը ունակ է օրական Արեգակի չափ երկու աստղ կուլ տալու՝ գրում է segodnya.ua-ը:

Գիտնականներն այն հայտնաբերել են Gaia Եվրոպական տիեզերական գոծակալության արբանյակից ստացված տվյալների օգնությամբ: Պարզվել է, որ այդ հսկայական սև խոռոչի արձակած լույսը Երկիր մոլորակ է հասնում ավելի քան 12 միլիարդ տարում:







































