Համաշխարհային հանրությունը պետք է կոշտ քննադատության ենթարկի Պաղեստինում Իսրայելի գործողությունները։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Չավուշօղլուի խոսքով՝ պաղեստինյան հարցն ամբողջ իսլամական աշխարհի խնդիրը պետք է լինի։
«Իսրայելը Պաղեստինում իր գործողությունների համար պետք է պատասխան տա Միջազգային դատարանում»,-ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի դեսպանին երկիրը լքելու կոչ է արել՝ Գազայի հատվածի հետ սահմանին իրադրության սրման ֆոնին, ինչից հետո Իսրայելի դեսպանը լքել է Անկարան։











































