Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Վրաստանը շատ է մոտեցել ՆԱՏՕ-ին. գլխավոր քարտուղար

Վրաստանը շատ է մոտեցել ՆԱՏՕ-ին, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է Trend-ը:

Նա ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում:

«Մենք մեծ ճաապարհ ենք անցել Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի ստեղծումից հետո: Մենք ևս մի քիչ մոտեցել ենք խոստումը կատարելուն, որը կապված է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հետ: Մենք ամուր և ուժեղ գործընկերություն ենք ձևավորել, որը հիմնված է ընդհանուր արժեքների և Վրաստանում բարեփոխումներին աջակցելու ծրագրի վրա»,- ասել է Ռասմուսենը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Վրաստանը մեծ ներդրում է ունեցել անվտանգության գործում և աֆղանական առաքելության հիմնական մասնակից երկրներից է:

«Դուք խոստացաք, որ 2014-ից հետո կաջակցեք Աֆղանստանի անվտագության ուժերին: Դուք նաև ներգրավված եք մեր ծրագրում, որի նպատակն աֆղանական ուժերի պատրաստումն է, նրանց օգնելը: Վրաստանը նաև որոշել է իր ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում»,- ասել է Ռասմուսենը:

Նրա խոսքով՝ Վրաստանը շատ բան է արել նաև երկրի ներսում: Տպավորիչ բարեփոխումներ են իրականացվել պաշտպանության ոլորտում: Ժողովրդավարությունն ավելի ամուր է՝ հաշվի առնելով Վրաստանում անցկացված նախագահական ազատ ընտրությունները:

«Դաշինքը հաստատուն է ձեզ աջակցելու պատրաստակամության մեջ: Մենք հաստատուն կերպով աջակցում ենք ձեր ինքնավարությունն ու միջազգայնորեն ընդունված սահմանների ամբողջականությունը»,- ասել է Ռասմուսենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում