Հայտնի է, թե ինչպես 33-ամյա բրիտանացի արքայազն Հարին և նրա 36-ամյա հարսանցուն՝ Մեգան Մարքլը կանցկացնեն հարսանիքին նախորդող գիշերը։ Նրանք որոշել են չխախտել ավանդույթները և ամուսնական արարողությանը նախորդող օրն առանձին անցկացնել, գրում է People պարբերականը։

Մեգան Մարքլը և նրա մայրը՝ Դորիա Ռեգլանդը հարսանիք կգնան Cliveden House հյուրանոցից։ Իսկ արքայազն Հարին որպես ամուրի իր վերջին օրը կանցկացնի Coworth պարկ հյուրանոցում եղբոր՝ Ուիլյամի հետ։
Ո՛չ հարսնացուն, ո՛չ փեսացուն երեկույթ չեն կազմակերպի։











































