Իսրայելի վարչապետի ավագ որդին՝ Յաիր Նեթանյահուն մայիսի 16-ին Instagram-ի իր էջում Թուրքիայի դրոշ հիշեցնող կարմիր–սպիտակ դրոշ է հրապարակել՝ «Fuck Turkey» գրությամբ։
Այս հրապարակումը չի վրիպել իսրայելյան և միջազգային լրատվամիջոցների աչքից։
Կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն կրկին ստիպված է եղել հայտարարել, որ Յաիրը մասնավոր անձ է, և նրա իրավունքն է սոցցանցերում ցանկացած գրառում անելը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելի վարչապետը անհարմար դրության մեջ է հայտնվում Յաիրի հրապարակումների պատճառով։








































