ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն առաջին անգամ մեկնաբանել է մայիսի 14-ին անցկացրած երիկամների վիրահատությունը։
Սոցցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինը հաղորդել է, որ իրեն հրաշալի է զգում և հնարավորինս շուտ ուզում է Սպիտակ Տուն վերադառնալ։
«Սրտանց շնորհակալ եմ բժիշկներին և բոլորին, ովքեր իրենց բարի ցանկություններն ու աղոթքներն էին ինձ ուղարկում։ Ես ինձ հրաշալի եմ զգում, անհամբերությամբ սպասում եմ Սպիտակ տուն վերադառնալուս»,– գրել է Մելանյան՝ Twitter-ում։
Մայիսի 4-ին Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմա–բժշկական կենտրոնում ԱՄՆ առաջին տիկինը երիկամների վիրահատության է ենթարկվել։ Բժիշկները կիստայի էմբոլիզացիա են իրականացրել։
Այդ ընթացքում Դոնալդ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը, սակայն վիրահատությունն ավարտվելուն պես ուղղաթիռով ժամանել է բժշկական կենտրոն՝ կնոջն այցելելու։
Բժիշկները նախատեսում էին ԱՄՆ առաջին տիկնոջը ևս մեկ շաբաթ պահել հիվանդանոցում։ Սակայն Դոնալդ Թրամփի խոսքերով՝ իր տիկնոջը դուրս կգրեն արդեն մի երկու օրից։








































