Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրգործեր

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել են քրեական գործեր հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ս.. կոստրուցիոնի» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղը Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների համար: 2017թ. հոկտեմբերի 4-ին ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի անվամբ դուրս է գրվել 233.929.991 ՀՀ դրամի ծառայությունների մատուցման հարկային հաշիվ: Սակայն ընկերությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել 2014թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կազմվել է հարկային պարտավորությունների հաշվարկման մասին տեղեկանք, որի համաձայն «Ս…. կոստրուցիոնի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը չներկայացնելու հետևանքով առաջնում են պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 38.988.332 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ: Այսինքն ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի վերաբերյալ ԱԱՀ-ի հաշվարկը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու հետևանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 38.988.332 ՀՀ դրամ շահութահարկ վճարելուց:

Ելնելով նյւթերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալների համակցությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը:

Մեկ այլ դեպքում ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության բաժին փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ ՊԵԿ ՀՎՍՎ բաժնում հաշվառված «Մ…» ՍՊԸ-ի կողմից, գրանցման օրվանից՝ 13.05.2013թ.ից, ըստ «Հարկատու» 3 տեղեկատվական բազայի տվյալների, կատարված ընդհանուր վճարումները կազմում են 3.832.557 ՀՀ դրամ: Իսկ վերջին վճարումը ընկերության կողմից կատարվել է 09.12.2015թ.՝ 1.000 ՀՀ դրամի չափով: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.06.2017թ. վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Ընկերության սնանկության գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ներկայացվել է ապառքի, տույժ և տուգանքի գծերով՝ ընդհանուր 47.801.171 դրամի չափով պահանջ:

Համաձայն տրված փորձագիտական եզրակացության՝ պարզվել է, որ եթե ընկերությունը 2014թ. և 2015թ. շահութահարկի հաշվարկներում ցույց տրված հաշվետու տարվա համախառն եկամուտների գումարները ստացել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, ապա կարող էր վճարել պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորություններից 13.240.894 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում