Նախօրեին Բրիթնի Սփիրսի Britney Jean նոր ալբոմի թողարկման կապակցությամբ երեկույթ է տեղի ունեցել, որին երգչուհին ներկայացել է փոքրիկ սև զգեստով՝ զարդարված Swarovski քարերով, հայտնում է spletnik.ru-ն:
Britney Jean-ում, որը մամուլն անվանել է երգչուհու ալբոմներից «ամենաանձնականը», ներառվել է 10 երգ, որոնց մի մասը նվիրված է Բրիթնիի նախկին փեսացու Ջեյսոն Թրավիկի հետ հարաբերություններին և բաժանմանը: Սփիրսը պատմել է, որ նոր ձայնասկավառակում մարմնավորվել են բոլոր այն դժվարությունները, որոնց նա բախվել է վերջին ժամանակներս.
«Ես հիշեցի սյուժեները, որոնց բախվել եմ վերջին տարիներին: Երեխաների հետ, երաժշտության հետ: Եվ Britney Jean-ի ամենակարևոր թեմաներից մեկը կլինի իմ բաժանումը նախկին փեսացուիցս՝ Ջեյսոն Թրավիկից, քանի որ դա շատ ծանր էր»,- ասել է երգչուհին:
Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա նաև «Բրիթնի. իմ մասը» շոու-ծրագրի շնորհանդեսը:
Բրիթնի Սփիրսը՝ Resort & Casino-ում երեկույթի ժամանակ









































