Հալեպի Սուլեյմանիա, Վիլլաներ, Նոր Գյուղ հայկաշատ թաղամասերը դեկտեմբերի 4-ի առավոտյան հրթիռակոծության են ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից:
Առաջին հրթիռն ընկել է Գաբրիի այգում, երկրորդը՝ «Թեթթեն» բենզալցակայանի մերձակայքում գտնվող այգում, իսկ երրորդը՝ հայ վաճառականի խանութի մոտ: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, սակայն բնակիչների շրջանում կրկին ահ ու սարսափ է տարածվել:








































