ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն այս շաբաթ հեռախոսով ճեպազրույց են անցկացրել օտարերկրյա դեսպանների համար՝ Իրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու շուրջ ծավալված իրադրության հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով միջոցառմանը մասնակից դեսպաններից մեկին։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները պարզորեն ակնարկել են, որ մտադիր չեն փոխհատուցել այն երկրներին, որոնք ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ստիպված են եղել դադարեցնել Իրանի հետ բիզնեսը։
Զրուցակիցն ասել է, որ ճեպազրույցի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ պետդեպի քաղաքական ծրագրավորման բաժնի տնօրեն Բրայան Հուքը։ Ամերիկյան կողմի հետ իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Դևիդ Օ’Սալիվանը։










































