Monday, 22 06 2026
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ

Հեռագիր Վաշինգտոնից. Թրամփի ուղերձները Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Սպիտակ տան ղեկավարը Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է. «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում: Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Թրամփի շնորհավորական ուղերձով ամբողջացավ լիակատար միջազգային կոնսենսուսը Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմության շուրջ: Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին նախագահությունից հետո Փաշինյանի կառավարությունը Երրորդ հանրապետության  պատմության մեջ թերևս երկրորդն է, որ օժտված է լեգիտիմության նման ամուր պաշարով:

Թրամփի ուղերձն ուշագրավ է նաև բովանդակային հարթության վրա և, ըստ էության, նախանշում է այն առաջնահերթություններն, որոնք կարող են ճանապարհ բացել հայ-ամերիկյան քաղաքական օրակարգի, երկխոսության համար:

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի այս, իսկ գուցե նաև ապագա մի քանի կառավարությունների առաջնահերթությունն է: Այս առումով միանգամայն ներդաշնակ են Թրամփի ուղերձն ու թավշյա հեղափոխության օրակարգը, ինչը ենթադրում էր օլիգարխիկ համակարգի կազմաքանդում:

Կոռուպցիայի դեմ պայքարը և օլիգարխիայի վերացումը այն եզակի ճանապարհն է, որը դուռ է բացում Հայաստանում համակարգաստեղծ բարեփոխումների իրականացման համար: Հակակոռուպցիոն պայքարը հանգեցնելու է մրցունակ պետության ստեղծմանը, որտեղ արտաքին քաղաքականությունը լինելու է ներքին ռեֆորմիզմի տրամաբանական շարունակությունը:

Օլիգոպոլ համակարգի վերացումը երկրի ներսում պայմաններ է ստեղծելու հարթակների ձևավորման համար, որոնցում քաղաքացիները կարող են ռեալիզացնել իրենց պոտենցիալը: Մյուս կողմից` օլիգոպոլ համակարգի վերացումը Հայաստանի արտաքին քաղաքականությունը կձերբազատի Մոսկվայի կոռուպցիոն, ստվերային ազդեցությունից` նպաստելով նրա դիվերսիֆիկացմանը:

Բնական է, որ Թրամփի շնորհավորական ուղերձում անդրադարձ կա նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին. Վաշինգտոնի համար դա բանալի է տարածաշրջանում համագործակցության նոր մոդել, անվտանգության նոր համակարգ կայացնելու համար:

Այս պահին հայ-ամերիկյան հարաբերություններն, ըստ էության, զուրկ են քաղաքական բաղադրիչից և Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, կարծում ենք, պետք է լինի ամերիկյան ուղղությանը կոնկրետ բովանդակություն հաղորդելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում