Ամերիկյան Arch Foundation ոչ առևտրային կազմակերպությունը մտադիր է ինքնատիպ գրադարան ուղարկել Լուսին: Երկիր մոլորակի բնական արբանյակը Վիքիպեդիայում հրապարակված մի քանի միլիոն հոդվածներ կստանա՝ տեղեկացնում է The Verge-ն:

Ակտիվիստները մտադիր են Լուսին ուղարկել անգլիական Վիքիպեդիայի ողջ արխիվը: Քանի որ տպագրված վիճակում հոդվածները հարյուրավոր տոննա կկշռեն, դրանք կտեղավորեն նիկելից պատրաստված հատուկ նանոթիթեղի վրա: Այդպիսով, միլիոնավոր տեքստեր կտեղավորվեն CD տուփի չափսերի սկավառակի վրա:

Նիկելը դիմացկուն է ագրեսիվ միջավայրում և ի տարբերություն այլ մետաղների՝ չի քայքայվում: Ծրագրվում է անսովոր բեռը ուղարկել մոտակա մի քանի տարիների ընթացքում:









































