Թե ամերիկյան, թե ռուսական հատուկ ծառայությունները գտել էին, որ ժամանակն է Սերժից ազատվել: Սերժը վախեցած կլինի նրա հաշվները դրսում սառեցված են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Նախորդ կառավարությունները կարծես եկել էին էս երկիրը կողոպտելու: Հաջորդ քայլը պետք է լինի նրանց պատասխանատվության ենթարկելը: Երիտասարդությունը դեմ էր այս ֆեոդալական կարգերին: Ամեն մեկը գեղի քյոխվա էր: Դանակը ոսկորին հասավ, անհանդուրժելի էր: Հացի խնդիր էր: Շատ անբարոյական է լինել շատ հարուստ աղքատ հասարակության մեջ, և աղքատ հարուստ հասարակության մեջ: 10-15 մեծ ընտանիքներ էին, որ օգտվում էին կերակրատաշտից և կողքից որոշ սողուններ: Ժողովուրդը կիսաքաղց վիճակում էր»,-նշեց Հախվերդյանը:
Երգիչը ցավում է Արմեն Ամիրյանի պաշտոնանկության համար․ «Կան անփոխարինելի մարդիկ և իմ կարծիքով դրանցից մեկը Արմեն Ամիրյանն էր, նա անկաշառ մարդ էր: Փտած հասարակարգում մի նախարարություն չէր կարող ոչինչ փոխել: Թացի հետ չորն էլ գնաց»:
Հախվերդյանի կարծիքով՝ ժողովուրդը չդիմացավ պարազիտներին․«Սերժը օգտագործված ֆիգուր էր: Ժամանակին Վազգենին օգտագործեցին մաքրեցին, Դեմիրճյանին՝ նույնպես:»:







































