Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի ան¬տառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքի առթիվ 2017 թվականի օգոստոսի 8-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն:
«Հայ¬անտառ» ՊՈԱԿ «Դսեղի ան¬տառտնտեսություն»-ում նշանակված մասնագիտական ստուգման արդյունքում հայտրաբերվել է 1475 հատ ապօրինի հատված կանգուն ծառեր:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ¬տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» անտառապետ Ս. Վ.-ն, լիազորված լինելով կանխարգելել անտառպետության տարածքում ՀՀ անտառային օրենսդրութ¬յան բոլոր տեսակի խախտումները, անտառպետության տարածքի սահմաններում իրա¬կա¬նացնել հսկողություն, անձնական այլ շահագրգռվա¬ծությունից ելնելով, խախտելով օրենսդրության դրույթները, համաձայն որոնց անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտա¬գործման պայմանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, երկու անձանց միջոցով 2017 թվականի օգոստոսի 3-ին «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնից բենզա¬սղոցի գոր¬ծադրմամբ ապօրինի հատել է 7 հատ լորենի տեսակի ծառ: Դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 850.500 ՀՀ դրամի վնաս:
Բացի դրանից, Ս. Վ.-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով չի կատարել շրջայցեր, չի հայտնաբերել բացթողումներն ու թերություն¬ները, որի հետևանքով ինքնու¬թյունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ¬տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» 4 պահաբա¬ժիններում ապօրինի կերպով հատվել են 1475 կանգուն, տարբեր տեսակի ու տրա¬մագծերի ծառեր, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 148.595.000 ՀՀ դրամի չափով վնաս:
2017 թվականի օգոստոսի 10-ին Ս. Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, օգոստոսի 13-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2018 թվականի մայիսի 10-ին Ս. Վ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա¬կան օրենսգր¬քի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև «Դսեղի ան¬տառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի ան¬տա¬¬ռապահ Ս. Ե.-ին և թիվ 1-ին պահա¬բաժնի ան¬տա¬¬ռապահ Մ. Հ.-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պար¬տավոր լինելով կիրառել կան¬խարգելիչ միջոցառում¬ներ ապօրինի անտա¬ռա¬հատում¬ների և ՀՀ անտառային օրենս¬դրության այլ խախ¬տում¬ների նկատմամբ, ստուգել բնափայտի մթեր¬ման, անտառ¬օգտա¬գործ¬ման իրավունք ընձեռող փաստա¬թղթերը և հսկո¬ղու¬թյուն սահ¬մանել անտառ¬օգտա¬գոր¬ծողների կողմից դրանց կա¬տար¬¬ման նկատմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահ¬մանված կարգով առ¬գրավել և պահ¬պանել ապօրինի հատված անտառանյութը և անտառխախտման միջոց հանդիսացող գործիք¬ներն ու առարկա¬ները, իրենց ծառայութ¬յան նկատ¬մամբ ան¬բարե¬խիղճ և անփույթ վերաբերմունք դրսևո¬րելու հետևանքով պատշաճ կերպով չեն կատարել իրենց վրա դրված պարտակա¬նութ¬¬յունները, ինչի արդյուն¬քում 2016-2017 թվական¬ների ըն¬թաց¬¬քում իրենց հսկողության տակ գտնվող պահա¬բաժիններում ապօրինի հատ¬վել են տար¬¬բեր տեսակի հարյուրավոր ծառեր, ինչի հետևանքով կազմա¬կերպության և պետության իրա¬վունքներին ու օրինական շահերին անզգու¬շությամբ պատճառվել է ծանր վնաս:
Ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի ծառահատում կատարելու փաստի առթիվ վերոնշյալ քրեական գործի նյութերով հարուցվել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և այն առանձնացվել առանձին վարույթում:
2018 թվականի մայիսի 15-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:







































