Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Դեկտեմբերի 8-ին Այնթապում իրար դեմ կպայքարեն «իսկական» ՀՀԿ-ականն ու «ԲՀԿ-ական» հանրապետականը

Դեկտեմբերի 8-ին Արարատի մարզի ամենամեծ համայնքում՝ Այնթապում համայնքապետի ընտրություններ են: Առաջադրվել են երկու թեկնածու՝ գործող և նախկին գյուղապետերը: Ընդ որում` երկուսն էլ ՀՀԿ-ական են: Թեև նախկին գյուղապետը՝ Լևոն Թարվերդյանը, ներկայանում է որպես նախկին ՀՀԿ-ական, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ նա կուսակցությունից դուրս գալու դիմում այդպես էլ չի ներկայացրել: Արդյունքում ստացվում է, որ ընտրապայքարում երկու ՀՀԿ-ական թեկնածու կա: Ի դեպ, Լևոն Թարվերդյանը ներկայումս աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում որպես վարորդ:

Մեր այցելության պահին Այնթապում միայն ճանապարհներին կատարվող աշխատանքներն էին հուշում առաջիկա ընտրությունների մասին: Ընդ որում, եթե քաղաքներում ընտրությունների ժամանակ ճանապարհները ասֆալտապատվում են, ապա գյուղերում, մասնավորապես Այնթապում ճանապարհները հողածածկվում էին, ապա վրայից խիճ էր լցվում և հարթեցվում:

Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց քարոզարշավի փուլը: Լարվածություն էլ չկա՝ ասաց նա: «Ոչ մի լարվածություն էլ չկա: Ժողովուրդը կայնած ա, ժողովուրդը հավատում ա ինձ, արածս գործերը տենում ա: Ես ուրիշ բան չեմ տենում»,- ասաց գյուղապետի թեկնածուն: Նրա խոսքով՝ քարոզարշավը որևէ ձևով չի ընդգծվում, առանձնապես անելու բան չկա: «Ժողովուրդը ինձ ճանաչում ա ու սաղ իմ կողը կայնած են»,-հավելեց Սարգսյանը: Վերջինիս վրդովվեցրել էր փաստը, որ նախկին գյուղապետը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իրեն էր վերագրել իր կողմից կատարված աշխատանքը: Մասնավորապես ճանապարհների բարեկարգման և մանկապարտեզի շենքի կառուցումը: Կարեն Սարգսյանը պատմեց, որ նախկին գյուղապետը վաճառել էր ներկայիս մանկապարտեզի շենքը, դիմացը մեծ գումար էր վերցրել, բայց չէր հասցրել փաստաթղթային ձևակերպում տալ գործարքին, ինչի արդյունքում էլ իրեն հաջողվել էր հետ վերցնել շենքը և վերանորոգումից հետո դարձնել համայնքի մանկապարտեզ:

Լևոն Թարվերդյանի կողմից համայնքի հողատարածքների վաճառքի մասին գրել էր նաև մամուլը: Այնթապցիները մեզ պատմեցին, որ նախկին գյուղապետը մանկապարտեզի շենքից բացի, վաճառել է նաև մշակույթի տունը, վաճառել է առաջին և երկրորդ դպրոցների հարակից տարածքները: Բացի դա, գյուղացիների խոսքով, նա Այնթապում բնակարաններ է կառուցել և վաճառել տարբեր անձանց: Գումարը մեկից է վերցրել, իսկ փաստաթղթերով մեկ ուրիշին վաճառել: Նախկին գյուղապետի և իր որդու մասնակցությամբ մի քանի քրեական գործեր են հարուցվել խարդախության և խաբեության հոդվածներով: Գործերը դատարան են հասել և վերջիններս համաներմամբ են ազատվել պատժից:

Թեև Լևոն Թարվերդյանը հայտարարում է, որ ինքը իր դիմումի համաձայն է ազատվել գյուղապետի պաշտոնից, սակայն գյուղում մեզ պատմեցին, որ գյուղապետի հրաժարականը ժամանակին պարտադրել է մարզպետը, երբ պարզվել է, թե Թարվերդյանը ինչքան տարածք է վաճառել գյուղում, ինչ պարտքեր ունի և ինչ անհամապատասխանություններ են եղել գյուղապետարանում: Արդյունքում խուսափելով լրացուցիչ քրեական պատասխանատվությունից, ինչի պակասը նախկին գյուղապետը չուներ, լքել է գյուղապետի պոստը: «Ես 77 տարեկան մարդ եմ ու այդ 77 տարիների ընթացքում գյուղը քանդվել ա, մենակ վերջին 4 տարվա ընթացքում ա գյուղը կառուցվում, բայց նորից խուլիգանները ուզում են գալ ու քանդել գյուղը: Էդ խուլիգանը քանդել ա ամբողջ գյուղը, վաճառել ա: Ես կարամ մեկ-մեկ ցույց տամ վաճառված տեղերը: Նա ուզում ա էլի գա, քիթը նորից խոթի էնտեղ, որտեղ պետք չի, բայց էդ իրա տեղը չի: Բայց ամեն ինչ վերևից են սարքում»,- մեզ հետ զրույցում ասաց այնթապցի Ժորա Թովմասյանը:

Ի դեպ, ըստ որոշ խոսակցությունների, նախկին գյուղապետ Լևոն Թարվերդյանին սատարում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և մարզում հայտնի մյուս Աբրահամյանները: Կարեն Սարգսյանին հարցրեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ խոսակցություններին, և ինչու ինքը, լինելով ՀՀԿ-ական, չի վայելում Աբրահամյանների հովանավորությունը: «Նման բան չկա: Դրանք պարզապես խոսակցություններ են: Ես առաջադրվել եմ կուսակցության կողմից, և կուսակցությունը ինձի է սատարում»,- եղավ պատասխանը:

Այնթապ գյուղում պատմեցին, որ Լևոն Թարվերդյանը ՀՀԿ-ական եղած տարիներին էլ սատարել է ԲՀԿ-ին, գյուղում նույնիսկ կատակում էին, որ ինքը «ԲՀԿ-ի մանդատ ունի»: Իսկ վերջին նախագահական ընտրություններին, ասացին, որ Թարվերդյանը Րաֆֆի Հովհաննիսյանին է ընտրել:

Ի դեպ, Կարեն Սարգսյանի խոսքով՝ ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամներն էլ են սատարում Թարվերդյանին, ինչը ևս խոսում է այն մասին, որ վերջինս ծպտյալ ԲՀԿ-ական է:

Լևոն Թարվերդյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց վերը շարադրվածը, ասաց, որ ինքը սիրված է Այնթապում, մարդիկ իրեն ճանաչում են, ինքը հանգիստ մտնում է ցանկացածի տուն և դուրս է գալիս: «Ես ոչ մեկին չեմ խառնում, ոչ մեկին չեմ վարկաբեկում: Ես եմ և իմ բնակչությունը»: Թարվերդյանը հորդորեց չշփոթվել և չշոշափել Աբրահամյանների անունը: «Տենց բան չկա: Ճիշտ է ես իրենց հետ լավ եմ և ոչ միայն իրենց հետ, բայց խնդրում եմ իրենց անունը չշոշափեք: Ինքը ինձ չի սատարում, ես իրեն չեմ հանդիպել, ոչ էլ տենց խոսակցություն է գնացել: Բայց չկա տենց մեկը էս գյուղում, որ կասի, թե ես Հանրապետականի համար չեմ արել: Ես արել եմ և մինչև վերջ, արյան գնով էլ լինի ամեն ինչ կանեմ մեր հանրապետության նախագահի համար»,- ասաց նախկին գյուղապետը և հավելեց, որ այդ նվիրման պարագայում ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել մեխանիկորեն, քանի որ մարզպետն իրեն վիրավորել էր:

Թարվերդյանը հերքեց նաև ԲՀԿ-ին սատարելու մասին խոսակցությունները. «Տենց բան չկա: Ով որ ասում ա՝ ինքն ա ԲՀԿ-ի կողմից ընտրված գյուղապետ: Առաջին շուռ տված մարդիկ իրանք են, ոչ թե ես: Ինձ ԲՀԿ-ի անվան տակ տարան նստացրին, բայց ես դուրս եկա ու էլի Հանրապետականի համար աշխատեցի»:

Նա հերքեց նաև Այնթապում տարածքներ վաճառելու մասին տեղեկությունները: Դրանք շանտաժ և իրեն վարկաբեկելու փորձ անվանեց: «Ես Այնթապում ընդամենը 6 հեկտար հող եմ վաճառել, տնամերձ հողակտոր, աճուրդով, որից 30 կտորն առել է ներկայիս գյուղապետն իր քրոջ անունով»,- ասաց նա:

Լևոն Թարվերդյանը վերջում ասաց, որ եթե իր հակառակորդը իրեն շատ բարկացնի, ապա ինքը 90/10 հարաբերակցությամբ հաղթանակ կտանի ընտրություններին:

Թարվերդյանը նաև հայտնեց, որ իրեն այս ընթացքում տարբեր առաջարկներ են արել, որպեսզի ընտրապայքարից հանի թեկնածությունը: Մասնավորապես օրերս իրեն է զանգել Մասիսի քաղաքապետը և հարցրել՝ ինչքան փող է ուզում, որ հանի թեկնածությունը: «Բայց ես չեմ ծախվում, իրանց ինչքան փող պետք ա ես կարամ տամ»,- եզրափակեց Լևոն Թարվերդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում