Facebook ընկերությունը համանուն սոցկայքում դադարեցրել է շուրջ 200 հավելվածների աշխատանքը՝ կապված օգտատերերի անձնական տվյալներին նրանց չթույլատրված հասանելիության հետ։
«Մենք ուսումնասիրել են հազարավոր հավելվածներ, դրանցից շուրջ 200-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է մանրակրկիտ հետաքննության համար, որպեսզի պարզենք՝ արդյոք դրանք որևէ տեղեկություն չարաշահել են»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում։
Փաստաթղթում նշվում է, որ «հետաքննություն է ընթանում»։ Եթե հաստատվի անձնական տվյալների չարաշահման փաստը, հավելվածները կարգելափակվեն։










































