Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, հայտնում է Associated Press-ը:
Այդ մասին Փերին ասել է Մադագասկար կղզի առաջին գործնական ուղևորության ժամանակ: Ըստ նրա` նոր կարգավիճակը իրեն ստիպել է վերանայել արժեքները:
«Երբ ուրախություն տեսա տեղացի երեխաների դեմքին, հասկացա, որ երջանկությունը կախված չէ նյութական վիճակից կամ սոցիալական կարգավիճակից: Այդ ուղևորությունը ինձ ստիպեց մտածել ու ոգեշնչեց: Ես հավատում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ին ու կարծում, որ իրականում կարևոր է անել այնպես, որ երեխաները լինեն երջանիկ:
















































