Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ ֆաստֆուդի չափազանց շատ օգտագործումը և մրգերի բացակայությունը կնոջ սննդակարգում կարող են անպտղության պատճառ դառնալ։
![]()
Գիտնականները հարցում են անցկացրել հղիության 14-16 շաբաթում գտնվող կանանց շրջանում, թե որքան ժամանակ են նրանք փորձել հղիանալ և ինչ սնունդ են ընդունել այդ ընթացքում։ Պարզվել է, որ սնունդը կանանց հաջող բեղմնավորումը կարգավորող գլխավոր գործոնն է եղել։ Կանանց մոտ, ովքեր քիչ են միրգ կերել, անպտղության ռիսկը 4%-ից բարձր է եղել, ով շաբաթական չորս անգամից ավել է սնվել ֆաստֆուդով՝ անպտղության հավանականությունը 8%-ի է հասել։

Այսպիսով գիտնականները նշել են, որ հղիանալ ցանկացող կանանց համար շատ կարևոր է առողջ սննդակարգին հետևելը։








































