Ազարտային խաղերի հարցերով բրիտանական հանձնաժողովը նշում է, որ վերջին 5 տարում խաղային սարքերի վրա ծախսված գումարի չափը կտրուկ աճել է:
Բրիտանացիները խաղադրույքների ընդունման սարքերին պարտվել են 46 մլրդ ֆունտ (75.3 մլրդ դոլար), ինչը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվանից՝ գրում է The Telegraph-ը:
Խաղացողները սարքերին յուրաքանչյուր 20 վայրկյանում 100 ֆունտ են պարտվում: Սարքերն արդեն ստացել են «փողոցի կոկաին» անվանումը: Վերջին տարում մոտ 600 հազար երեխաներ են կանգ առել՝ խաղալու դրանցով կամ փորձել են բուրքմեյքերական գրասենյակներ մտնել:
Մի շարք խորհուրդներ փորձում են սահմանափակել նման սարքերի կիրառումը՝ կապված դրանց աճող ազդեցության հետ: Փորձագետները մտավախություն ունեն, որ դրանք կարող են կապված լինել հանցավոր գործունեության, ներառյալ թմրանյութերի շրջանառության ու փողերի լվացման հետ:
Պատգամավորները քննարկում են խաղադրույքները ֆիքսված դարձնելու հարցի նպատակահարմարությունը:
Չնայած խաղային մեքենաների ակնհայտ վնասի մասին խոստովանությանը` կառավարությունը չի շտապում սահմանափակումներ ներմուծել:
Մեծ Բրիտանիայում ներկայումս շուրջ 33 հազար խաղային մեքենա կա:











































