Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Մինչև ինքներս չհարգենք մեզ՝ որպես պետություն, մնալու ենք լուսանցքներում. Լարիսա Ալավերդյան

Իշխանությունների մտադրությունների մեջ այնպիսի կտրուկ փոփոխություն տեղի չէր ունեցել, ինչպիսին տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին: Իշխանությունը, անակնկալ հայտարարելով ՄՄ-ին անդամակցելու մասին, հմտացավ հասարակությանն իր դեմ հանելու գործում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում տարբեր հանդիպումների ժամանակ կուլուարներում, այդպես էլ անհայտ է մնում հասարակությանը: «Հասարակությունը պետք է տեղյակ լինի ստորագրված փաստաթղթերի կետերից: Միաժամանակ, ես համոզված եմ, որ մենք պատրաստ չենք որևէ միություն մտնելու: Չեմ կիսում ո՛չ ՄՄ մտնելու իշխանությունների ոգևորությունը, ոչ էլ Ասոցացման համաձայնագրին միանալու հեռանկարը»,- ասաց Ալավերդյանհը՝ հավելելով, որ դրսի ուժերի վրա ազդելուց առաջ պետք է ազդել նախ սեփական իշխանությունների վրա:

«Մինչև մենք ինքներս չհարգենք մեզ՝ որպես պետություն, մնալու ենք լուսանցքներում: Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ մարդիկ հստակ ընդվզում են Ռուսաստանի հետ հետագա համագործակցության դեմ, Հայաստանում նման ծավալի դժգոհություն չեղավ և չէր կարող լինել»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի մեսիջները շատ պարզ էին: «ՌԴ-ն չի կարող ուժեղ լինի, եթե լքի Կովկասը: Այս տարածաշրջանը Ռուսաստանը դիտարկում է որպես սլավոնական շրջան»,- ասաց նա:

Անդրադառնալով Պուտինի այցի մեսիջներին՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ի գործադիր տնօրենը նկատեց, որ այսուհետ Ադրբեջանը կարող է ասել՝ Հայաստանից առաջ ես ուզում եմ խոսել և հարաբերվել Ռուսաստանի հետ:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` չկա աղքատ երկիր, կա աղքատիկ կառավարում: «Եթե մենք աղքատ ենք, ինչպե՞ս է, որ երկրաշարժ, պատերազմ տեսած երկրում կան միջոցներ տնօրինող բազմաթիվ անձինք: Ես միշտ բարձր աշխատավարձ եմ ստացել, թոշակիս չափն էլ շուտով կմոտենա հարյուր դոլարի: Պատրաստ եմ թոշակս ամբողջությամբ տալու այն պաշտոնյային, որը կապացուցի, որ ամսական տասնութ հազար դրամով հնարավոր է գոյություն պահպանել: Սոցիալապես անապահով խավը մնում է երկրում և բազմապատկում երկրում ապրող աղքատների թիվը»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի թեմային՝ շեշտելով, որ Հայաստանում դրա հապշտապ ներդրումը նվազեցնում է ոչ լեգիտիմ իշխանությունների հանդեպ հասարակության՝ առանց այդ էլ նվազ վստահության մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում