Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Ուիննը աճուրդից հանել Է իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973)՝ իրեն պատկանող «Նավաստի» ինքնանկարը՝ կտավի վերականգնման համար: Այն Նյու Յորքում Christie՚s աճուրդային տանն աճուրդի Էր դրվել 70 միլիոն դոլարով: Այs մասին հայտնել Է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ նկարը վնասվել Է մայիսի 11-ին, պատահարի հանգամանքները չեն հայտնում: Գործակալությունն ըստ որում հիշեցնում Է, որ 2006-ին Ուինն ինքն Էր վնասել Պիկասոյի մեկ այլ կտավ: Պատճառն այն հիվանդությունն Էր, որն անդրադարձել Է միլիարդատիրոջ կողմնային տեսողության վրա:
Նա Լաս Վեգասի իր գրասենյակում, ընկերներին ցույց տալով արվեստի ստեղծագործությունը, պատահաբար արմունկով դիպել Էր կտավին՝ դրա վրա անցք բացելով։











































