Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հաջորդ «Եվրատեսիլ»-ը տեղի կունենա Երուսաղեմում: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է՝ շնորհավորելով Նետտա Բարզիլային երաժշտական մրցույթում հաղթանակի կապակցությամբ:
«Նետտան մեծ փառք է բերել Իսրայելին: Հաջորդ տարի՝ Երուսաղեմոմ,- գրել է Նեթանյահուն Twitter-ում:
נטע, את כפרה אמיתית. הבאת הרבה כבוד למדינת ישראל! לשנה הבאה בירושלים! 🇮🇱🇮🇱🇮🇱 pic.twitter.com/l0z6QF7lS9
— Benjamin Netanyahu (@netanyahu) May 12, 2018
Այնուամենայնիվ, EBU-ն առայժմ պաշտոնապես չի անվանել քաղաքը, որտեղ կանցկացվի 2019-ի մրցույթը:
«Եվրատեսիլ»-ում հաղթել է իսրայելցի երգչուհի Նետտա Բարզիլայը՝ Toy («Խաղալիք») երգով:
Ժյուրիի և հանդիսատեսների քվեարկության արդյունքներով՝ Նետտան հավաքել է 529 միավոր:









































