Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Թավշյա հեղափոխության գինը

Համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին Հայաստանում նոր չէ, որ խոսվում է, և հեղափոխականները չէ, որ միայն խոսել ու խոսում են այդ մասին: Ավելին՝ վերջին տարիներին դրանց անհրաժեշտության մասին ընդդիմությունից ավելի խոսել է թերևս իշխանությունը: Իհարկե, միևնույն ժամանակ նաև դա էր պատճառը, որ Հայաստանում այդ իշխանությունը ստիպված է հեռանալ հանրային ճնշման ներքո, որովհետև միայն խոսում էր, համակարգային իրական փոփոխություն անելու փոխարեն:

Թե ինչու չէր արվում այդ փոփոխությունը, քննարկվել է ամենատարբեր հարթակներում, ամենատարբեր դիտարկումներով, տեսանկյուններից, և այստեղ թերևս ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ համակարգը չէր կարող փոխվել, համակարգը կամ պետք է լիներ, կամ չլիներ: Այդպիսին էր ոչ միայն դրա բնույթը՝ վերից վար կոռուպցիոն սխեմաների վրա հիմնված, այլ ընդհանրապես այդպիսին է համակարգերի բնույթը ընդհանրապես: Համակարգերը ենթարկվում են որոշակի լրացումների, վերանայումների, բայց դրանց բնույթը փոխելը, ըստ էության, անհնարին է՝ կամ ամբողջությամբ փոխվում է, կամ՝ ոչ:

Այդ պատկերացումները թերևս առանցքային են դառնում այժմ, երբ Հայաստանում տեղի է ունեցել և որոշակի արդյունք է արձանագրում թավշյա հեղափոխությունը: Այժմ համակարգային փոփոխությունների մասին խոսակցությունները դառնում են ավելի աշխույժ, ավելի հնչեղ, հաճախակիանում են ավելի: Ներկայումս թվում է, թե նոր իշխանությանը, այս տողերի գրվելու պահին գրեթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին որևէ բան չի խանգարելու կատարել վերջապես այդ փոփոխությունները: Ի վերջո, ամենաառանցքայինը մշտապես դիտարկվել է այն, որ բացակայել է քաղաքական կամքը, և հիմա քանի որ այն կա, ուրեմն չկա որևէ խանգարող հանգամանք: Բայց համարձակվենք ենթադրել, որ այդ ամենը թվացյալ է: Ոչ թե քաղաքական կամքի առկայությունը, այլ դրա մոգական ազդեցությունը և միարժեք բավարարությունը: Ընդ որում՝ խոսքն ամենևին դրանից բացի պահանջվող կադրային, մասնագիտական պրոֆեսիոնալիզմի մասին չէ: Խոսքը նախևառաջ ռեսուրսների մասին է՝ զուտ նյութական, ֆինանսական տեսանկյունից:

Իրականությանը պետք է նայել հնարավորինս խորը՝ խնդիրների արմատը տեսնելու և հասկանալու համար, որ ամեն ինչ չէ այդօրինակ հարցերում, որ հնարավոր է լուծել միայն ցանկությամբ: Ցանկությունը հույժ կարևոր մեկնակետ է, բաց ոչ բավարար: Հանրային աջակցությունը հույժ կարևոր հենարան է, բայց ոչ բավարար: Դրանցից բացի կարևոր են ռեսուրսները, որոնցով պետք է կառուցվի նոր համակարգը: Իսկ առանց նոր համակարգի հինը չի կարող հեռանալ: Ավելին՝ առանց նոր համակարգի հնի հեռացումը կբերի ոչ թե փոփոխության, այլ փլուզման և քաոսի: Իսկ հատկապես Հայաստանի դեպքում դա առավել քան անթույլատրելի է՝ հաշվի առնելով բոլորի համար թերևս պարզ ու հասկանալի և մեկ անգամ ևս ընդգծվելու մասով ավելորդ հանգամանքը: Ըստ այդմ՝ ներկայումս կարևորագույն հարցերից մեկն այն է, թե որոնք են լինելու ռեսուրսները, որի վրա պետք է հենվի և առարկայանա թավշյա հեղափոխությունը, դառնալով իրապես առարկայական և շոշափելի փոփոխություն:

Նոր համակարգի ձևավորումը պետք է սկսվի անհապաղ, հնի ապամոնտաժմանը զուգահեռ՝ անկումներից և առավել ևս փլուզումներից խուսափելու, միաժամանակ նաև ժամանակ չկորցնելու և հին համակարգին վերադասավորվելու և հակագրոհի անցնելու հնարավորություն չտալու համար: Առավել ևս, որ հին համակարգը, ամենայն հավանականությամբ, հաջորդ փուլում ձեռնամուխ կլինի «մանր խուլիգանությունների» կամ «դիվերսիոն» գործողությունների: Դա ինչ-որ իմաստով լինելու է նույնիսկ ակամա, որովհետև, եթե կյանքը կառուցված է համատարած և փոխկապակցված, միահյուսված կոռուպցիոն սխեմաների, կամա, թե ակամա դրանցում ներգրավվածության հենքի վրա, ապա թելերը կտրելու քաղաքականությունը անկասկած բերելու է կյանքի բնականոն ընթացքը շեղելու, տատանելու հետևանքի: Հենց դրա համար է կարևոր, թե ինչքանով զուգահեռ հանրությանը կմատուցվի, այսպես ասած, նոր հարաբերությունների համակարգի այլընտրանքը՝ սահուն անցում ապահովելու համար:

Վերջին հաշվով, իշխանության սահուն փոխանցումը միայն պետական կառավարման համակարգում այս քաղաքական ուժի ներկայացուցիչներին այլ ուժի կամ հրապարակի ներկայացուցիչներով փոխարինելը չէ, այլ նաև հենց կենցաղից մինչև տնտեսության  խոշոր ոլորտներ հարաբերությունների տրանսֆորմացիայի խնդիրը: Այդպիսով, հեղափոխությունն օբյեկտիվորեն ունի գին: Դա չի նշանակում, որ դրա բացակայությունը գին չուներ: Եվ գուցե ուներ ավելի թանկ գին՝ արտագաղթ, աղքատություն, լճացում, հուսահատություն և այլն: Բայց իրականությունն այդ է, և ըստ այդմ՝ առանցքային հարցերից մեկն այն է, թե ինչ աղբյուր է վճարելու այդ գինը, ֆինանսական անհրաժեշտ հոսքերը, որոնք թույլ չեն տա ունենալ անցումային շոկեր և կտան արդյունավետ ռեֆորմի հնարավորություն, որպեսզի հեղափոխությունը, կամա, թե ակամա, չվերածվի հանրության համար բումերանգի:

Անկասկած է, որ աղբյուրը չի կարող լինել կուլակաթափությունը: Միաժամանակ, իհարկե մասնակիորեն, դա կարող է և պետք է լինի այս տարիների ընթացքում ձևավորված խոշոր կապիտալի, այսպես ասած, «ինդուլգենցիայի» գինը, որպես հասարակական համերաշխության պայմանագրի անդամության կամ «մուտքի վճար»: Բայց միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ պահանջվող ռեսուրսներն ահռելի են, հետևաբար անհրաժեշտ են ներդրումային այլ աղբյուրներ: Որո՞նք են դրանք: Հեղափոխության առաջնորդները հայտարարում են, որ ներդրումների հոսքը Հայաստան էապես կավելանա: Կասկած չկա, որ տեղի ունեցողը մեծ էներգետիկա է առաջացրել արտերկրի հայերի մոտ, այդ թվում՝ գործարարների: Բայց այստեղ իրավիճակը ունի հնարավորինս արագ կոնկրետանալու կարիք, այդ թվում՝ նաև հանրային էներգետիկան և սպասումները կենսունակ մակարդակի, տոնուսը և հեղափոխության նոր փուլում դրա գեներատիվ հզորությունը բարձր պահելու համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում