Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվայի կարծիքով` Իսպանիայի ընտրանու լավագույն տարիներն արդեն անցյալում են:
«Կարծում եմ` Իսպանիայի ազգային թիմը շարունակում է «Մունդիալ-2014»-ի գլխավոր ֆավորիտ մնալ: Այն աշխարհի ուժեղագույն թիմն է: Չեմ ցանկանում ասել, թե մենք ավելի հզոր ենք, քան իսպանացիները:
Գալիք ամռանը բոլոր թիմերը կփորձեն «սպանել» մեզ: Մեզ համար շատ բարդ կլինի «Մունդիալ-2014»-ի հաղթող դառնալ»,- ասել է Սիլվան:




































