«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի ասածները Հայաստանի մասով այնքան էլ հետաքրքիր չէին: Ի դեպ, համաձայն չեմ, որ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի վարքը նվաստացուցիչ էր կամ արհամարհական՝ այստեղ մեր որոշ ընդդիմադիրներ իրենց ուզածը իրականի տեղ են դնում: Ամբողջ «մաքսային» իրավիճակն, այո, տհաճ է ու վտանգավոր, բայց Պուտինի (ինչպես նաև Սերժ Սարգսյանի) վարքը այցի ժամանակ միանգամայն տեղավորվում էր դիվանագիտական էթիկետի մեջ՝ պետք չի հորինել բաներ, որոնք այս իրավիճակին իբր հավելյալ դրամատիզմ են հաղորդում:
Եթե ես ներկա լինեի այդ ասուլիսին և ինձ հնարավորություն ընձեռվեր հարց տալու, ես կհարցնեի՝ «ճի՞շտ է, արդյոք, որ Մաքսային միությունում լինելու է միասնական ոուբլու գոտի՝ ինչպես պնդում է մեր վարչապետը»: Բնականաբար, ինչպես և բոլոր քաղաքական գործիչները, ՌԴ նախագահն այդ հարցին միանշանակ դրական կամ բացասական պատասխան չէր տա: Բայց պատասխանի ինտոնացիայից պարզ կլիներ՝ արդյոք նրա մտքին նման բան կա՞, թե՞ չկա: Ինձ հետաքրքրում է նաև’ արդյոք Պուտինի կողմից նախաձեոնվող Եվրասիական միությունում գործելո՞ւ է որոշակի գաղափարախոսություն, որին բոլորս պարտավոր ենք ենթարկվել: Պարզ է, որ այս հարցին Պուտինը կտար էլ ավելի անորոշ պատասխան՝ չնայած նրա հայաստանյան ադեպտները պնդում են, որ հենց այդպես էլ կլինի:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:









































